|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ավարտված օրացուցային ամառն Արևմտյան Եվրոպայում ամենաշոգն է եղել օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում։ Օգոստոսին կրկնվել է ամսական ջերմաստիճանի ռեկորդը, որը գրանցվել էր 2023 թվականի հուլիսին:
Ինչպես հայտնել է Երկրի հեռահար զոնդավորման և քարտեզագրման Copernicus ծառայությունը, 2026 թվականի օգոստոսին Երկրի մակերևույթին մոտ օդի միջին ջերմաստիճանը կազմել է 16,96 աստիճան Ցելսիուս, ինչը 0,85 աստիճանով բարձր է 1991-2020 թվականների միջին ցուցանիշից։ Դրանով ավարտված ամիսը դարձել է ամենաշոգ օգոստոսը։ Այժմ օգոստոսը կիսում է առաջին տեղը 2023 թվականի հուլիսի հետ՝ որպես ընդհանուր առմամբ ամենաշոգ ամիս։
Հունիս-օգոստոս ամիսներին ամբողջ աշխարհում օդի միջին ջերմաստիճանը կրկնել է 2024 թվականին գրանցված ռեկորդային ցուցանիշը։
«Արևմտյան Եվրոպայում գրանցվել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ ամառը, ինչը գերազանցել է 2003 թվականի ամռան ռեկորդային ցուցանիշը»,- հայտնել է ծառայությունը։