կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-03 23:58
Աշխարհ

Ֆրանսիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենատաք ամառը

Ֆրանսիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենատաք ամառը

2026 թվականի ամառը Ֆրանսիայում կլինի երկրի օդերևութաբանական պատմության մեջ ամենատաքը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Մոնիկ Բարբուն։

«Մենք ապրել ենք 1900 թվականից ի վեր անցկացվող օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենատաք ամառը», – նրա խոսքերը մեջբերել է BFM-TV-ն։

Այս տարի Ֆրանսիայում երեք ամառային շոգ ալիքներ տևեցին ընդհանուր առմամբ ռեկորդային 53 օր։ 2022 թվականին այդ թիվը կազմել է 33 օր։

Նախկինում Ֆրանսիայում ամենատաք ամառը համարվում էր 2003 թվականի ամառը։