կարևոր
748 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-11 13:14
Աշխարհ

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են С-400-ների հնարավոր նոր մատակարարումները

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են С-400-ների հնարավոր նոր մատակարարումները

Մոսկվան և Նյու Դելին քննարկում են С-400 համակարգերի մատակարարումների հնարավոր շարունակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) ղեկավար Դմիտրի Շուգաևը։

«Խոսքն այս թեմայի զարգացման մասին է», – ասել է նա Առաջին ալիքին տված հարցազրույցում։

Շուգաևը չի հստակեցրել, թե կողմերը գնդերի համակազմերի ինչ քանակի մատակարարում են քննարկում։

ՌՏՀԴԾ-ի ղեկավարը հավելել է, որ Հնդկաստանի հետ քննարկում է ընթանում նաև մի շարք այլ թեմաների շուրջ։

«Հնդկաստանը շահագրգռված է ժամանակակից մարտական ​​միջոցներ ձեռք բերելու հարցում, և Սու-57-ն ավելորդ գովազդի կարիք չունի. այն առաջատար ինքնաթիռներից մեկն է և արդեն իսկ ունի օտարերկրյա պատվիրատուներ», – ասել է Շուգաևը։

«Մենք քննարկելու ենք նոր թեմաներ։ Բնականաբար, դրանք ՀՕՊ համակարգերն են, ավիացիան, այն ամենը, ինչն այսօր հետաքրքրում է ու արդիական է և՛ մեզ համար, և՛ Հնդկաստանի զինված ուժերի համար», – «Վեստի» լրատվական ծառայությանը հայտնել է Շուգաևը։

ՌՏՀԴԾ-ի ղեկավարը նշել է, որ Հնդկաստանն ունի հայրենական արտադրության զինատեսակների մեծ քանակություն։

«Դրանք ավիացիայից մինչև ծովային թեմատիկան են։ Եվ, բնականաբար, մենք կկատարենք այն պայմանագրերը, որոնք այսօր օրակարգում են», – հայտարարել է նա։