կարևոր
772 դիտում, 38 րոպե առաջ - 2026-09-10 18:44
Քաղաքական

Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»

Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»

Գորիսում կայանալիք ընտրություներում ՔՊ-ի թեկնածուն երբեմնի ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանն է։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Առուշանյանը հաստատել է այդ տեղեկությունը։

«Մեր «Բիզնես» կուսակցությունը ՔՊ-ի հետ դաշինքով է գնում ընտրություններին։ ՔՊ–ի հետ կառուցողական հարաբերություններ ունենք, ըտենց…»,-ասել է Առուշանյանը։

Հիշեցնենք, որ ժամանակին Առուշանյանը խիստ քննադատության էր ենթարկում գործող իշխանություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին։ 44-օրյա պատերազմից հետո նա մարզի մյուս համայնքապետերի հետ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում։