|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին պատմել է Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի մասնրամասները. քննարկել են Ս-400-ներին և Սիրիային վերաբերող հարցերը Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը:
Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովներից մեկում հայտարարել է, որ Թրամփին առաջարկել է ստեղծել համատեղ հանձնաժողով` Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման գործընթացի համար և դրանում ներգրավել ՆԱՏՕ-ի ներկայացուցչի: Նա նշել է, որ Թրամփը դրական դիրքորոշում ունի այդ հարցում, սակայն ԱՄՆ Կոնգրեսը դեմ է դրան: Այս մասին Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պատմել է Պուտինին:
Նշենք, որ Ս-400-ների առաջին խմբաքանակը նախատեսվում է մատակարարել հունիս ամսին: