|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Աերոֆլոտ» ավիաընկերության` «Շերեմետևո»-ում կոշտ վայրեջքից անմիջապես հետո այրված Sukhoi Superjet 100 օդանավի անձնակազմի անդամները Россия 24-ին պատմել են վթարի մանրամասները. հայտնում է РИА Новости-ն:
Այսպես` բորտուղեկցորդուհի Տատյանա Կասատկինան ասել է, որ թռիչքց հետո օդանավը հայտնվել է սև ամպերի մեջ, տեղացել է հորդառատ անձրև: «Այդ պահին լսվեց թույլ գմփոց: Ամեն ինչ շատ արագ կատարվեց»,- պատմել է նա:
Անձնակազմի հրամանատար Դենիս Եվդոկիմովը պատմել է հեռուստաալիքին, որ կայծակի հարվածի հետևանքով ռադիոկապը կորել է, և օդաչուները ստիպված են եղել անցնել օդանավի վթարային կառավարման ռեժիմին:
Հիշեցնենք, որ ՌԴ ՔԿ-ն դիտարկում է վթարի մի քանի վարկածներ: Դրանց թվում են` օդաչուների, կարգավարների, օդանավի տեխնիկական զննումն իրականացնող անձանց ոչ բավարար պատրաստվածություն, օդանավի անսարքություն, անբարենպաստ եղանակային պայմաններ:
Հիշեցնենք, որ երեկ «Աերոֆլոտ»-ի Sukhoi Superjet 100 օդանավը, որը Մոսկվայից ուղևորվում է Մուրմանսկ, շտապ վերադարձել է «Շերեմետևո»: Եղանակային վատ պայմանների հետևանքով վայրէջքը կոշտ է եղել, օդանավը վնասվել է, շարժիչները սկսել են այրվել: Վերջին տվյալներով` զոհվել է 41 մարդ: