|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կերչի պոլիտեխնիկական քոլեջի ուսանողուհի Վիկտորյան РИА Новости-ին պատմել է, որ պայթյունը որտացել է առաջին հարկում դասամիջոցի ժամանակ:
«Մենք դուրս եկանք փողոց, և պայթյուններ լսվեցին: Նախ` առաջին հարկում, այնուհետև` երկրորդ հարկում: Բոլորը սկսեցին բղավել, սկսվեց հրաձգություն: Ձայները մոտեցան, սկսեցին կրակել ուսանողների վրա»,- պատմել է փրկված ուսանողուհին:
Հիշեցնենք, որ կատարվածի հետևանքով զոհվել է 18 մարդ, 50-ը վիրավոր է:
ՌԴ ՔԿ-ն նախ կատարվածը դիտարկեց որպես ահաբեկչություն` հայտարարելով, որ շենքում գործի է դրվել պայթուցիկ սարք, այնուհետև խոսվեց «սպանություն» հոդվածի մասին:
Հավելենք նաև, որ ուսանողների վրա կրակ բացած դեռահասը ինքնասպան է եղել: