|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում երեկ հրաձգություն իրականացրած Վլադիսլավ Ռոսլյակովի հայրը քննիչներին պատմել է, որ իր որդին ագրեսիվ չի եղել. հայտնում է Известия-ն:
Ըստ հոր` Վլադիսլավը ինքնամփոփ է եղել, ընկերներ չի ունեցել, խուսափել է շփումից: Հայրը պատմել է, որ գիտեր, որ որդին հետաքրքրվում է համակարգչային խաղերով և զենքերով, սակայն ընդգծել, որ Վլադիսլավը ագրեսիվ չի եղել:
Հիշեցնենք, որ կատարվածի հետևանքով զոհվել է 20 մարդ, 70 մարդ վիրավոր է: Հրաձգությունից բացի, քոլեջում նաև պայթյուն է որոտացել: