կարևոր
2596 դիտում, 52 րոպե առաջ - 2026-09-10 22:30
Քաղաքական

Եթե Առուշը մտածում է` իր «Բիզնեսով» փրկեց իրեն և իր բիզնեսը, ապա Փաշինյանին լավ չի ճանաչում. դիտարկում՝ Գորիսի քաղաքապետի՝ ՔՊ-ին միանալու մասին

Եթե Առուշը մտածում է` իր «Բիզնեսով» փրկեց իրեն և իր բիզնեսը, ապա Փաշինյանին լավ չի ճանաչում. դիտարկում՝ Գորիսի քաղաքապետի՝ ՔՊ-ին միանալու մասին

Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է

«Էսօր հայտնի դարձավ, որ «լեգենդար» Առուշ Առուշանյանը հա'մ ՔՊ֊ի հետ դաշինքով է գնում ընտրություններին, հա'մ պատրաստվում է դառնալ ՔՊ անդամ (չի հերքել, ինչպես դա արել էր նախկինում), հա'մ էլ կուսակցություն ունի, որի անունը, ուշադրություն, «Բիզնես» է...

Շատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես («Ничего личного, это просто бизнес»)։

Դե, նորաթուխ իշխանականը հիմա երևի չի հիշի, թե ինքը ինչեր էր ասում և մտածում ՔՊ֊ի մասին, կամ ՔՊ֊ականներն ինչ էին ասում և մտածում իր մասին։

Բայց մենք հիշում ենք, ավելին, ՔՊ֊ականներն էլ են հիշում և Առուշին արեցին ամենամեծ վատությունը` բարոյապես հիմնահատակ ոչնչացրին նրան։

Իսկ եթե Առուշը մտածում է` իր «Բիզնեսո» փրկեց իրեն և իր բիզնեսը, ուրեմն Նիկոլ Փաշինյանին լավ չի ճանաչում. Առուշի հանդեպ նա ավելի դաժան է վարվելու, քանի որ դա նաև պատմության ու բնության չգրված օրենքներն են։ Բայց էդ օրենքներն արդեն քաղաքականապես դեռահաս ճամբարափոխի`«Բիզնեսի» առաջնորդի համար հազիվ թե ընկալելի լինեն։

Դե ինչ, ինչպես Պոլոզ Մուկուչը կասեր` բարով վայելես թազա շրջապատդ...»։