կարևոր
1207 դիտում, 56 րոպե առաջ - 2026-09-10 21:57
Հասարակություն Քաղաքական

Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան

Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Ցավալի բան է գիտակցել, որ մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում:

Սոցիալական ցանցերի, հատկապես ֆեյսբուքյան տիրույթում, երեկվանից շրջանառվում է լեյտենանտ Յակով Սարգսյանի մայրիկի՝ Մարինե Սարգսյանի ծանր առողջական վիճակի մասին լուրը, որը բազմաթիվ սրտացավ մարդիկ՝ ծանոթ թե անծանոթ, տարածում ու գրում են:

Ինքս ճանաչում եմ Մարինեին, տևական ժամանակ նույն աշխատակազմում եմ աշխատել: Հիանալի մարդ է, ընտանիքի լավ մայր, ով այդպես էլ չհաշտվեց որդու կորստի հետ:

2023 թվականի արցախյան մեծ գաղթից հետո Մարինեին պարբերաբար հանդիպում եմ Եռաբլուրում, որտեղ ժամերով նստում է որդու՝ Յաշկայի շիրմաքարի առաջ, վստահ եմ՝ մտքերով անվերջ զրուցում:

54-ամյա Մարինե Սարգսյանի մոտ ախտորոշվել է աուտոիմունային հիվանդություն և լյարդի ցիրոզ:

Այս տարի նա 2 անգամ վիրահատվել է:

Սակայն Մարինեին ապրելու համար անհրաժեշտ է լյարդի հրատապ փոխպատվաստում Բելառուսի կլինիկաներից մեկում: Հակառակ դեպքում վերջինիս կյանքը փրկել հնարավոր չէ:

Մարինեին առողջություն և տոկունություն եմ մաղթում՝ հույսով, որ մեծաթիվ մարդկանց, կազմակերպությունների մասնակցությամբ դրամահավաքն իր նպատակին կծառայի:

Թեմայի մանրամասների, կապի հաստատման և սատարման ճանապարհների մասին լինկը մեկնաբանություններում կդնեմ»: