Միասին կարող ենք
կարևոր
778 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-04 15:06
Քաղաքական

Ի՞նչ ակնկալիք ունի եվրոպական համայնքը Փաշինյանից՝ ընտրական փուլում ժպիտներ փոխանակելու դիմաց. Տիգրան Աբրահամյան

Ի՞նչ ակնկալիք ունի եվրոպական համայնքը Փաշինյանից՝ ընտրական փուլում ժպիտներ փոխանակելու դիմաց. Տիգրան Աբրահամյան

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը նորմալ կառավարության պայմաններում կարող էր դառնալ հայկական շահերի բարձրաձայնման, իմիջային խնդիրների լուծման և ՀՀ-ի դերի՝ միջազգային ասպարեզում առաջմղման հնարավորություն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այն ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն է ակնկալում, բացառապես նեղ թիմային բնույթ ունի և որևէ առնչություն չունի պետական շահի հետ։

Այստեղ կա նաև այլ հանգամանք․ իսկ ի՞նչ ակնկալիք ունի եվրոպական համայնքը Փաշինյանից՝ ընտրական փուլում բոնուսներ շռայլելու և ժպիտներ փոխանակելու դիմաց։

Այստեղ ամենամեծ սպառնալիքը կարող է դառնալ երրորդ երկրների դեմ հակազդեցության և այլոց հավակնությունների հարթակ դառնալը, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում»։