|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԼՂ հակամարտության կարգավորման հարցը ներառվել է Ռուսաստանի արտաքին քաղաքանության նոր հայեցակարգի «Տարածաշրջանային առաջնահերթություններ» բաժնում: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում:
Հայեցակարգը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նշվում է, որ Ռուսաստանն առկա բազմակողմ բանակցային մեխանիզմի շրջանակում նպաստում է ԼՂ հակամարտության կարգավորմանը` աշխատելով ԵԱՀԿ այլ համանախագահ երկրների հետ և այն սկզբունքների հիման վրա, որոնք տեղ են գտել ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների`2009-2013-ին արված համատեղ հայտարարություններում: