|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում իր իրանցի գործընկերոջ՝ Իբրահիմ Ռահիմպուրի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը. հայտնում է РИА Новости-ն:
«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանային օրակարգի որոշ հարցերի շուրջ։ Հատուկ ուշադրություն է հատկացվել Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի խնդիրներին, ԼՂ հակամարտությանը, ինչպես նաև Ուկրաինայում ճգնաժամի լուծմանն ուղղված մինսկյան պայմանավորվածությունների կատարմանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Իրանցի պաշտոնյան նաև հայտնել է, որ քննարկվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Իրան: