|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը և Իրանը կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական ու դիվանագիտական կարգավորմանը հասնելը և քննարկել տարածաշրջանի երկրների դերն այդ գործընթացում: Այս մասին երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք հնարավորություն են տալիս պահպանելու կայուն հրադադարի ռեժիմը: Մենք շեշտել ենք հակամարտության հետևանքների հաղթահարման կարևորությունը և, ընդհանուր առմամբ, դրա երկարաժամկետ քաղաքական ու դիվանագիտական կարգավորմանը հասնելը՝ արդարության հիմքով, հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի շրջանակներում։ Նաև քննարկվել է այն դերը, որը կարող են խաղալ տարածաշրջանային երկրները այդ գործընթացում»,– նշել է Լավրովը։