կարևոր
913 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-05 16:45
Աշխարհ

Ռուսական բանակն ազատագրել է Դոնեցկի Կուրտովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ

Ռուսական բանակն ազատագրել է Դոնեցկի Կուրտովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Կուրտովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումների ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կուրտովկա բնակավայրը», - ասվում է գերատեսչության ամփոփագրում:

ՌԴ ՊՆ-ից նաև հայտնել են, որ «Հարավային» խմբավորման ստորաբաժանումները հարվածներ են հասցրել ուկրաինական զորքերի դիրքերին Կրամատորսկի, Սլավյանսկի, Դրուժկովկայի և Վերոլյուբովկայի շրջաններում:

Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով՝ մեկ օրում ուկրաինական կողմի կորուստներն այդ ուղղությամբ կազմել են ավելի քան 205 զինծառայող, երկու մարտական զրահապատ մեքենա, 16 ավտոմեքենա և երկու հրետանային զենք:

Ոչնչացված տեխնիկայի թվում ՊՆ-ն նշել է ամերիկյան 155-միլիմետրանոց Paladin ինքնագնաց հրետանային կայանքը։