|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՌԴ-ն դիտարկում է ԼՂ հակամարտության լուծումը արտաքին քաղաքականության առաջնահերթ հարցերի շարքում: Այդ մասին Մոսկվայում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է ТАСС-ը:
«ՌԴ-ն նախկին պես դիտարկում է ԼՂ հակամարտության կողմերի միջև համաձայնության հասնելու հարցում աջակցությունը որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Ակտիվորեն կշարունակենք աջակցել փոխընդունելի համաձայնությունների որոնմանը»,- ասել է նա:
Մամեդյարովը, իր հերթին, ասել է, որ ընդունում է լավատեսության նոտաները, որ հնչեցին ԼՂ հակամարտության հարցում: «Կա թեմա, կա խնդիր, որը պետք է լուծել»,- ասել է նա: