|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Այսօր Բաքվում կկայանա Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը: Նման ձևաչափով հանդիպում անցկացվում է առաջին անգամ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախ կհանդիպի Իլհամ Ալիևի, այնուհետև Հասան Ռոհանիի հետ, որից հետո կկայանա եռակողմ գագաթաժողովը. հայտնում է ТАСС-ը:
Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը ТАСС-ին հայտնել է, որ սպասվելիք հանդիպումը շատ կարևոր իրադարձություն է համարվում. նախատեսվում է քննարկել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի նախագիծը:
Մամեդովի խոսքով` ենթադրվում է նաև, որ կողմերը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: «Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, չի բացառվում, որ կքննարկվեն ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր»,- ասել է նա: