|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԼՂ հակամարտության կարգավորումը ենթադրում է ԼՂ կարգավիճակի դիմաց տարածքների վերադարձ Ադրբեջանին: Այդ մասին Интерфакс-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Դրանք են եղել կարգավորման պայմանները, սակայն` ոչ միակը: Ենթադրվում է նաև փախստականների վերադարձ, միջազգային խաղաղապահ ուժերի ներկայություն: Այդ բոլոր կետերը խաղաղ կարգավորման պայմաններն են, և դրանք հայտնի են»,- նշել է նա:
Ուորլիքը նաև շեշտել է, որ կարգավորման արդյունքում չպետք է լինեն հաղթածներ կամ պարտվածներ, այն պետք է շահավետ լինի երկու կողմերի համար: