կարևոր
2242 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-27 19:14
Քաղաքական

Ընկերներս, բոլորը պետք է ցույց տանք, որ արցախյան հարցը փակված չէ, վերադարձ Արցախ ու Արցախի վերադարձ լինելու է. Տիգրան Քոչարյան

Ընկերներս, բոլորը պետք է ցույց տանք, որ  արցախյան հարցը փակված չէ, վերադարձ Արցախ ու Արցախի վերադարձ լինելու է. Տիգրան Քոչարյան

Ինչու սեպտեմբերի 2-ին ես կլինեմ Ազատության հրապարակում: Այս մասին գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը:

«Որովհետև ես, ընկերներս, բոլորը պետք է ցույց տանք, որ Արցախի Հանրապետությունը կա, արցախյան հարցը փակված չէ, վերադարձ Արցախ ու Արցախի վերադարձ լինելու է:

Այսքանը:

Մենակով էլ մնամ, չեմ հաշտվելու հայրենիքիս գողության հետ: Բայց գիտեմ, որ այս հարցում հաստատ մենք շատ-շատ ենք ու բոլորը դա պետք է տեսնեն:

Ես չեմ գնում այնտեղ ու հենց այդ օրը իշխանափոխությւոն անելու, բայց իմ գնալով այնտեղ ու թուրք-փաշինյանական պլանները (Արցախի էջը փակելը) խաթարելով ես մոտեցնում եմ այդ իշխանափոխությունը:

Սեպտեմբերի 2, 18:30, Ազատության հրապարակ:

Մենք դեռ կանք ու կլինենք»,- գրել է նա: