|
Փոխարժեքներ
05 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կոչ է արել ամերիկացիներին մերժել ԱՄՆ քաղաքացիներին Իրանի դեմ պատերազմին ներգրավելու համար ուսանողական վարկերի և կրեդիտային քարտերի պարտքերը օգտագործելու առաջարկը։
«Ինքներդ ձեզ հարց տվեք. ինչո՞ւ ձեր որդիներին ու դուստրերին պետք է առաջարկեն պարտքերի զիջում՝ այն պատերազմին մասնակցելու և զոհվելու դիմաց, որը Իսրայելն ուզում է շարունակել ու ընդլայնել», - գրել է Բաղային X սոցիալական ցանցում։
Այսպես նա արձագանքել է իսրայելական The Jerusalem Post պարբերականում հրապարակված նյութին, որում, ըստ նրա, բացահայտ քննարկվում է ամերիկացիների պարտքերը որպես զինվորագրության գործիք օգտագործելու գաղափարը։
«Ձեր կյանքը։ Ձեր հարկերը։ Ուրիշի պատերազմը», - գրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա կոչ է արել ամերիկացիներին թույլ չտալ, որ իրենց վերածեն «թնդանոթի մսի» և ստիպեն վճարել մի պատերազմի համար, որը նրանք չեն ընտրել։
«Թույլ մի՛ տվեք, որ որևէ մեկը ձեր երեխաներին վերածի վարձկանների իր անօրինական «ըստ սեփական ընտրության պատերազմի» համար», - եզրափակել է Բաղային։