|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Շուշիում՝ Ադրբեջանի կողմից անցկացվող միջազգային ֆորումը լուսաբանող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել է Ստեփանակերտ՝ անձամբ ականատես լինելու և լուսաբանելու Արցախում առկա ծայրահեղ ճգնաժամային իրավիճակը։
Նա տեսանյութ է հրապարակել Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող Բերձորի միջանցքից՝ հայտնելով, որ տեղում հավաքված հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները նրանց կոչ են անում գալ նաև առավելագույնը 5 կմ հեռավորության վրա գտնվող միջանցքի տարածք, անձամբ ականատես լինել իրավիճակին։
«Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի լրագրողների համայնքն իր բողոքի ձայնն ուղղեց Շուշիի գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին՝ պահանջելով իրենց գործընկերներից գործիք չդառնալ Ադրբեջանական բռնապետության ձեռքին և լուսաբանել Արցախում հումանիտար ճգնաժամը»,- տեսանյութին կից գրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։