|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
Հայ բռնցքամարտիկները, հավաքականի մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ, մեկնել են Խաբարովսկ` մասնակցելու մայիսի 11-16-ը կայանալիք միջազգային մրցաշարին:
Խաբարովսկում Հայաստանը կներկայացնեն 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը, 81 կգ քաշայիններ Արսեն Հայրապետյանն ու Արման Հովիկյանը եւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը. տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Կշռման արարողությունն ու մեկնարկային մենամարտերը տեղի կունենան վաղը: