|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած` Խորհրդային միության հերոս Վիկտոր Լիվենցևի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ և միայն եզրափակիչում զիջեց Ուզբեկստանը ներկայացնող մարզիկին` արժանանալով արծաթե մեդալի:
Մինսկում մեդալ նվաճեց նաև 64 կգ քաշային Արա Պուլուզյանը, ով կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: