|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քութաիսում կայացած երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 8 մեդալ:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում ոսկե մեդալակիր են դարձել 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանն ու 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը: 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը գրավել են 2-րդ տեղը:
Բրոնզե մեդալ են նվաճել 52 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Վիրաբ Մկրտչյանը, 81 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Հայ բռնցքամարտիկները մրցավայր էին մեկնել երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի եւ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: