|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց բռնցքամարտի «Ստրանջա»-ի 66-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 34 երկրի 240 բռնցքամարտիկներ: Այս հեղինակավոր մրցաշարում Հայաստանը նվաճեց 2 մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեց գյումրեցի երիտասարդ բռնցքամարտիկ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով մեծահասակների տարիքային խմբի իր առաջին միջազգային մրցելույթից վերադարձավ մեդալով: Սոֆիայում մեդալ նվաճեց նաև Գեղարքունիքի մարզը ներկայացնող Սամվել Բարսեղյանը, ով հաղթելով իր բոլոր մրցակիցներին դուրս եկավ եզրափակիչ և միայն եզրափակչում պարտություն կրելով արժանացավ արծաթե մեդալի: Հայ բռնցքամարտիկների հաջորդ մրցելույթն արդեն Հայաստանի առաջնությունում է , որը կմեկնարկի մարտի 17-ին: Տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: