|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այս օրերին Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մասնակցում էին Անկարայում մեկնարկած մրցաշարին: Միջազգային մրցապայքարում հայ ըմբիշները 5 մեդալ են նվաճել:
Չեմպիոններ են դարձել 60 կգ քաշային Ասլան Պողոսյանը և 74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը: Արծաթե մեդալով է բավարարվել 84 կգ քաշային Արգիշտի Աբգարյանը, իսկ պատվո 3-րդ հարթակին են կանգնել 50 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը և 55 կգ քաշային Նարեկ Խաչատրյանը:
Թիմային հաշվարկով Հայաստանի ընտրանին գրավել է 3-րդ տեղը, զիջելով` Թուրքիայի և Իրանի հավաքականներին: