|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փետրվարի 28-ից մարտի 4-ը Ուկրաինայում անցկացվեց Սլավոնական երկրների լեռնադահուկային սպորտի բաց առաջնությունը:
Հայաստանն ուներ իր ներկայացուցիչները` Ավանեսյան Մհեր, Հուստիյան Գայանե, Դանիելյան Գարուշ:
Նախատեսված էր, որ պետք է մասնակցեն 6 երկրներ, սակայն մասնակցեցին 3-ը` Հայաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը: Ընդհանուր հաշվով մրցում էր 25 մարզիկ:
Առաջին անգամ ներկայացուցչական մրցումներում Հայաստանը մեդալներ նվաճեց: Մհերը գիգանտ սլալոմ մարզաձևում դարձավ չեմպիոն: Գայանեն 3-րդ տեղը գրավեց գիգանտ ոլորավայրէջքում, իսկ նույն մարզաձևում Գարուշը 4-րդ հորիզոնականում հայտնվեց: Ինչպես ասաց «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, եթե հաշմանդամային սպորտը ֆինանսական աջակցություն ստանա, ապա ավելի կառաջադիմի:
Առաջնության տեսանյութը կարող եք դիտել այստեղ: