|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանը ներկայացնող պատանի լեռնադահուկորդները մարտի 2-ից 5-ը կմասնակցեն Իտալիայի Ֆոլգարիա քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարի:
«Տոպոլինո»-ի գավաթի խաղարկությունում հանդես կգա 3 մարզիկ՝ Հարություն Հարությունյան, Վազգեն Առաքելյան, Ժիրայր Առաքելյան (Ծաղկաձորի լեռնադահուկային մարզադպրոցի սաներ):
«Մեր լեռնադահուկորդները Իտալիայում կունենան երկու մեկնարկ: Կմրցեն հսկա ոլորավայրէջք և հատուկ ոլորավայրէջք մրցաձևերում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Մրցաշարին կմասնակցի մոտ 300 մարզիկ: