|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սերբիայում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանի ընտրանին վաստակեց 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ։
96 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Ալեքսանյանը։ Հայ ըմբիշը հունգարացի Գեորգի Ռիզմայերին զիջեց հավասար պայքարում:
55 կգ քաշային Նարեկ Խաչատրյանը 2-րդ տեղի համար պայքարում եզրափակչում պարտվեց բելառուսցի Անդրեյ Պիկուզային և բավարարվեց բրոնզե մեդալով:
50 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պարտվեց Վրաստանը ներկայացնող Նիկա Ցեցխլաձեին, ապա անհաջողության մատնվեց նաև բրոնզե մեդալի համար պայքարում։
Թիմային պայքարում Հայաստանը գրավեց 6-րդ հորիզոնականը։ Լավագույն եռյակն էլ դասավորվեց այսպես՝ Թուրքիա, Ռուսաստան, Վրաստան։