|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներն ավարտեցին իրենց ելույթները Ռումինիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Հունիսի 22-ին մրցագորգ դուրս եկած 4 հայ ըմբիշներից միայն 55 կգ քաշային Արարատ Մանուչարյանը հնարավորություն ուներ բրոնզե մեդալ նվաճելու, սակայն 1:2 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Պետրոսյանին:
Այսպիսով՝ հունահռոմեական ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում 1 բրոնզե մեդալով, որը նվաճել էր 60 կգ քաշային Գևորգ Խումարյանը:
Ազատ ոճային ըմբիշներն իրենց մրցելույթները կսկսեն հունիսի 25-ից: