|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում ավարտեց ըմբշամարտի՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցութային վերջին երկու օրերին մրցագորգ դուրս եկան ազատ ոճի ըմբիշները:
Հայ ըմբիշներին հաջողվեց նվաճել չորս բրոնզե մեդալ: Մեդալակիրներ դարձան Արտակ Հովհաննիսյանը (55 կգ), Արեն Ալեքյանը (66 կգ), Շամիր Աթյանը (84 կգ) և Հայաստանը ներկայացնող, 96 կգ քաշային վրացի ըմբիշ Վիկտոր Խազիշվիլին:
Հիշեցնենք, որ մրցութային առաջին օրը, 74 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը նվաճել էր ոսկե մեդալ: