|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԼՂՀ այցելության արդյունքները, իրավիճակը ճակատում, ինչպես նաեւ ամփոփել Սերգեյ Լավրովի այցը Հայաստան: Այս մասին նիստից հետո ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Դուք արդեն ծանոթ եք մեր դիրքորոշմանը։ Բայց ուզում եմ փաստել՝ որևէ նոր փաստաթուղթ չկա, Հայաստանի դիրքորոշումը այս հարցում չի փոխվել։ Հայաստանը եղել, մնում է ու կլինի Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»,- պատասխանելով լրագրողների հարցին` ասաց Շարմազանովը։