կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-02-22 12:20
Աշխարհ

«Իսլամական պետություն»-ն ընտրել է դոլարը

«Իսլամական պետություն»-ն ընտրել է դոլարը

«Իսլամական պետության» դեմ Սիրիայի կառավարական բանակի և ռուսական ավիացիայի` շարունակվող գործողության պատճառով գրոհայինները ստիպված են հրաժարվել Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում խալիֆայություն ստեղծելու ծրագրից. հայտնում է Россия сегодня-ն՝ Slate պարբերականին հղումով:

2014-ին գրոհայինները հայտարարել էին, որ կստեղծեն սեփական արժույթը՝ իսլամական դինարը: Սակայն երկու տարի անց խմբավորումը որոշել է, որպես վճարման պաշտոնական միջոց, ընտրել ԱՄՆ դոլարը: