կարևոր
667 դիտում, 3 ժամ առաջ - 2025-12-24 11:11
Քաղաքական

Կա խնդիր իշխանությունն ամեն գնով պահելու, ու դրա ճանապարհը ռեժիմը բռնության ու ազատազրկումների միջոցով է տեսնում․ Տիգրան Աբրահամյան

Կա խնդիր իշխանությունն ամեն գնով պահելու, ու դրա ճանապարհը ռեժիմը բռնության ու ազատազրկումների միջոցով է տեսնում․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ իշխանության հետապնդումներն անիմաստ է քննարկել իրավապահներ-դատական համակարգ համատեքստում:

Սա այն շարունակվող շղթայի շրջանակներում են, որի պատճառով բազմաթիվ անձինք` բարձրաստիճան հոգևորականներից, պատգամավորներից, քաղաքապետներից մինչև մեդիայի ներկայացուցիչներ ճաղերի հետևում են:

Ո՞վ է իրավական հետք փնտրում այս գործերում: Նույնիսկ փաշինյանականները լավ գիտեն, թե ինչի են մարդիկ տասնյակներով կալանավորվում:

Կա խնդիր իշխանությունն ԱՄԵՆ ԳՆՈՎ պահելու, ու դրա ճանապարհը ռեժիմը բացառապես թշնամության, բռնության և ազատազրկումների ճանապարհով է տեսնում:

Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին և քաղաքական հետապնդման ենթարկվող մեր մյուս հայրենակիցներին»: