կարևոր
649 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-25 09:39
Քաղաքական

Անդրանիկ Քոչարյանը 1.5 մլն կվճարի «օբշակին»․ «Հրապարակ»

Անդրանիկ Քոչարյանը 1.5 մլն կվճարի «օբշակին»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՔՊ-ում որոշ խմբեր տեւական ժամանակ կատաղի պայքար էին մղում Անդրանիկ Քոչարյանի դեմ, սակայն նախօրեին ՔՊ վարչությունը գրանցել է նրա թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում:

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտը ներկայացրել է անկուսակցականի կարգավիճակում եւ պետք է մեկուկես միլիոն դրամ վճարի «օբշակին»: Նրան երաշխավորել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը` անկուսակցականների դեպքում երաշխավորությունը պարտադիր պայման է, իշխող ուժի սահմանած կանոնների համաձայն։

Սակայն թե որ հորիզոնականում կհանգրվանի Անդրանիկ Քոչարյանը, որքանով այդ հորիզոնականն անցողիկ կլինի, պարզ կդառնա միայն ՔՊ համաժողովից հետո, երբ ավելի քան հազար պատվիրակների քվեարկության արդյունքում կձեւավորվի ընտրացուցակի հերթականությունը։