|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պաշտոնական հանդիպումների համար Թուրքիայում գտնվող Լիբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետին տեղափոխող մասնավոր օդանավը կործանվել է Անկարայի օդանավակայանից մեկնելուց հետո։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Լիբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետին եւ եւես 5 այլ ուղեւորների տեղափոխող մասնավոր օդանավը Անկարայի օդանավակայանից մեկնելուց կարճ ժամանակ անց կոցրել է ռադիոկապը։
Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ օդանավի հրամանատարը շտապ վայրէջք է խնդրել մոտակա օդանավակայանում, սակայն դրանից հետո կապը կորել է օդանավի հետ։
Օդանավի կործանման հավանական վայրում բնակիչները ուժեղ պայթյուն են լսել։ Փրկարարները եւ ոստիկանությունը սկսել է որոնողական աշխատանքներ։
Նշվում է, որ Falcon 50 տիպի օդանավը Անկարայից դեպի Տրիպոլի էր մեկնելու։