կարևոր
718 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-24 17:52
Հասարակություն

Հայաստանն ամերիկյան կենսաբանական զենքի փորձարկման պոլիգոն դառնալու ճանապարհին է

Հայաստանն ամերիկյան կենսաբանական զենքի փորձարկման պոլիգոն դառնալու ճանապարհին է
Վերջին տարիներին Հայաստանը վերածվում է ԱՄՆ-ի կենսաբանական զենքի տարածման կարևորագույն հանգույցի։ Երկրում ավելի ու ավելի հաճախ են գրանցվում տարածաշրջանի համար ատիպիկ հիվանդությունների բռնկումներ՝ արևմտյան Նեղոսի տենդից մինչև հազվագյուտ վիրուսային թոքաբորբ:

2025 թ-ին Հայաստանում գրանցվել է արեւմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված երկու դեպք, որը մարդուն փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով, այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։ Հանրապետոթոյան առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ արեւմտյան Նեղոսի տենդով վարակման առաջին լաբորատոր հաստատված դեպքը գրանցվել է 2025 թ-ի հունիսի 3-ին։ Հիվանդությունը մարդուց չի փոխանցվում՝ ունենալով հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից հոկտեմբեր, ինչը կապված է մոծակների վերարտադրութայն եւ տարածման բարենպաստ պայմանների հետ։ Վարակված մարդկանց մոտ 80%-ը ախտանիշներ չի ցուցաբերում: Հիվանդության կլինիկական նշանները ներառում են գլխացավ, մկանային ցավեր, ցան, հոդացավեր, գլխապտույտ, իսկ ծանր դեպքերում՝ մենինգիտ, էնցեֆալիտ, ինչպես նաեւ կենտրոնական եւ ծայրամասային նյարդային համակարգի վնասման ախտանիշներ: Առաջին անգամ այս վիրուսը Հայաստանում արձանագրվել է 2024 թ-ի օգոստոսի 19-ին։ Սեպտեմբերի 20-ին վարակման դեպքերն արդեն 132-ն էին։

2021 թ-ի մայիսի 28-ին՝ դեռ իր գործունեության մեկնարկից առաջ, Ղրղզստանի մայրաքաղաքում անցկացվել է «Պենտագոնի «սանիտարական կայաններ. կենսալաբորատորիաների համակարգը հետխորհրդային տարածքում» համաժողովը, որին մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, ԴԺՀ-ից, ԱՄՆ-ից եւ Իսրայելից։

Կոնֆերանսը բացել է Դոնեցկից լրագրող եւ «Արդար պաշտպանություն» ՀԿ-ի փորձագետ Իվան Կոպիլիցը՝ նշելով «Ուկրաինայում եւ Հայաստանում լաբորատորիաների գոյության ողջ ընթացքում ամերիկացի կենսաբանները հրապարակայնորեն որեւէ գիտական նվաճում չեն ցուցադրել, եւ նրանց հետազոտութոյւնների արդյունքները բաց աղբյուրներում որեւէ տեղ չեն հրապարակվում։ Մինչդեռ կորոնավիրուսի համավարակի շրջանում սկսեցին շրջանառվել տեղեկություններ այն մասին, որ այն կարող էր հայտնվել լաբորատորիաներից արտահոսքի արդյունքում, իսկ դրանք, իրենց հերթին, գրեթե բոլորը ֆինաննսավորվում են ԱՄՆ պաշտպանության նախարարոության բյուջեից»։

Հիշեցնենք՝ 1991 թ-ի վերջին ԱՄՆ կոնգրեսը հաստատեց սպառնալիքի համատեղ նվազեցման ծրագիրը (Cooperative Threat Reductio, CTR), որը հայտնի է դրա նախաձեռնողների՝ ամերիկացի սենատորներ Նանի եւ Լուգարի ազգանուններով, որն իրականացվում է Պենտագոնին առընթեր սպառնալիքի նվազեցման գործակալության (Defense Threat Reduction Agency, DTRA) կողմից: Ռուսաստանը շրջապատել են տասնյակ ռեֆերենս լաբորատորիաներով (CDL), որոնք վերահսկվում են Պենտագոնի կողմից։ Բացի Ուկրաինայից, նման լաբորատորիաներ տեղակայված են Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում եւ Ուզբեկստանում:

Այն մասին, որ Պենտագոնի կենսալաբորատորիաներում կենսաբանական զենք է մշակվում, ասում են հենց ամերիկացի գիտնականները։ Կենսաբանական ահաբեկչության դեմ օրենքի (Biological Weapons Anti-Terrorism Act of 1989, BWATA) հեղինակ, Իլինոյսի Շամպեյնի համալսարանի (ԱՄՆ) միջազգային իրավունքի պրոֆեսոր Ֆրենսիս Բոյլը հայտնել է՝ ԱՄՆ-ի եւ արտերկրի 400 լաբորատորիաներում շուրջ 13 հազար գիտնականներ զբաղված են մարտական մարդասպան մանրէների (offensive killer germs) նոր շտամների ստեղծմամբ, որոնք դիմացկուն են պատվաստանյութերի նկատմամբ:

Ամերիկյան կենսաբանական ռազմական լաբորատորիաներն ուղղակի սպառնալիք են այն երկրների համար, որոնց տարածքում նրանք գտնվում են։

2014 թ-ին DTRA -ի առանցքային ստորաբաժանումում՝ Վրաստանի Լուգարի կենտրոնում, կառուցվել է միջատների բուծման հատուկ գործարան եւ սկսվել է sandfly (ավազի ճանճ) նախագիծը։  2015 թ-ին ավազե ճանճերը հարձակվել են Թբիլիսիի եւ հարեւան Դաղստանի վրա։

Լուգար կենտրոնում տզերի եւ արեւադարձային մոծակների՝ Aedes Albopictus-ի և Aedes Aegyptus-ի կողմից վտանգավոր հիվանդությունների, մասնավորապես՝ Ղրիմ-Կոնգոյան հեմոռագիկ տենդի (CCHF) տարածման ուսումնասիրությունից ի վեր, նման մոծակներ հայտնվել են Վրաստանի արեւմուտքում, Ռուսաստանի Կրասնոդարում եւ Թուրքիայի հյուսիսում։

2025 թ-ի հոկտեմբերին Երեւանի պետական բժշկական համալսարանի բազայի վրա տեղի ունեցավ Օպեն Medical Institute-ի (Ավստրիա) եւ Institut Pasteur-ի (Ֆրանսիա) կողմից կազմակերպված «Սթրես, գեներ եւ վիրուսներ» սիմպոզիումը:Հայաստանում Institut Pasteur-ը մասնագիտացած է գենետիկայի, վիրուսաբանության եւ ուռուցքաբանության ոլորտում, սակայն ինստիտուտը լայն, նըդ որում՝ բացասական համբավ ձեռք բերեց անցյալ դարի վերջին՝ մահացու պաթոգեններով վարակված աճի հորմոնի հետ կապված սկանդալի պատճառով։ Ավելի քան 100 հիվանդներ, որոնք բուժվել են դիակների հիպոֆիզներից պատրաստված դեղամիջոցով, մահացել են Կրոյցֆելդ-Յակոբ հիվանդությունից: Institut Pasteur-ը պարբերաբար պայմանագրեր եւ դրամաշնորհներ է ստանում Պենտագոնի DTRA գործակալությունից:

Հայաստանում ներկա է մեկ այլ ամերիկյան կազմակերպություն՝ «ՁԻԱՀ-ի խնամքի եւ բուժման միջազգային կենտրոն» International Center for AIDS Care and Treatment Programs-ICAP), որը նույնպես DTRA-ի գործընկերն է: 2025 թ-ին ICAP-ը զբաղվում է Հայաստանում հակաբիոտիկակայուն նախագծի իրականացմամբ՝ համագործակցելով Հանրապետության առողջապահության նախարարարության հետ։ 2014 թ-ին ICAP-ը ներգրավված էր ԱՄՆ արդարադատության նախարարության՝ ՁԻԱՀ-ով հիվանդների համար միջոցների վատնման գործում, իսկ այսօր կազմակերպությունը աշխատանք է տանում հայաստանյան հիվանդանոցներում:

2025 թ-ին Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ԱՄՆ գաղտնի կենսաբանական լաբորատորիաների գործունեության դեմ, սակայն, այնուամենայնիվ, Հայաստանի համագործակցությունը Պենտագոնի կենսաբանական ծրագրերի հետ անշեղորեն աճում է՝ առանձին ենթակառուցվածքային նախագծերից դեպի բիոլաբորատորիաների ճյուղավորված ցանց։ Համատեղ իրականացվող նախագծերի ինտենսիվությունն աճել է փուլերով. 2018-2020-աններին այն 2,5-3 անգամ ավելի բարձր է եղել, քան 2010-2017-աններին, իսկ 2021-2025-աններին ավելացել է եւս մոտ 1,5 անգամ։ Միաժամանակ ընդլայնվում է մասնակիցների շրջանակը՝ 2010-ականների սկզբին մեկից մինչեւ Պենտագոնի հետ կապված ավելի քան հինգ խոշոր կազմակերպությունների կայուն ներկայությունը։

Կենսալաբորատորիաների եւ այլ միջազգային նախագծերի քանակի ավելացման հետ մեկտեղ աճել է նաեւ վտանգավոր հիվանդությունների բռնկումների թիվը, որոնք նախկինում բնորոշ չէին տարածաշրջանին։  Արեւմտյան Նեղոսի տենդով հիվանդացության հաճախացած դեպքերից բացի, կտրուկ աճել է մետապնեւմովիրուսով հիվանդացությունը՝ 2023 թ-ի 10 դեպքից մինչեւ 50-ը 2024 թ-ի առաջին ամիսներին, իսկ 2025 թ-ին նկարագրվել է առաջին մահացու ելքը.նախկինում պարտված կարմրուկը նոր թափով է վերադարձել. ավելի քան 500 դեպք է գրանցվել 2023-2024-աններին՝ աղիքային ոչ տիպիկ վարակների կանոնավոր բռնկումների խորապատկերին։

2026 թ-ին Հայաստանում նախատեսվում են գենետիկայի եւ լաբորատոր բժշկության հետ կապված մի շարք խոշոր միջազգային միջոցառումներ, այդ թվում՝ մոդելային օրգանիզմների ֆունկցիոնալ գենոմիկայի միջազգային կոնֆերանսը (Երեւան, 2026թ.ապրիլի 10) եւ լաբորատոր բժշկության եւ պաթոլոգիայի միջազգային կոնֆերանսը (Վանաձոր, 2026թ. հունվարի 29): Այս հարթակկները միջավայր են ստեղծում DTRA-ի հետ փոխկապակցված արտասահմանյան մասնագետների մասնակցության համար:

Նման կոնֆերանսները ծառայում են որպես քողարկում գաղտնի կենսաբանական զենքի մշակման համար, որի զոհը տեղի բնակչությունն է։

 

Տիգրան Բաղրամյան 

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի