կարևոր
640 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-23 22:43
Քաղաքական

«Մեր ձևով» շարժման կողմից վարչապետի թեկնածուի անունը հայտնի կդառնա 2026 թվականի սկզբին

«Մեր ձևով» շարժման կողմից վարչապետի թեկնածուի անունը հայտնի կդառնա 2026 թվականի սկզբին

«Մեր ձևով» շարժումից վարչապետի թեկնածուի անունը կհայտարարվի 2026 թվականի սկզբին։ Այդ մասին այսօր շարժման ամփոփիչ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Առաջնորդը կլինի ընդունելի և հասկանալի հասարակության համար։ Մենք թեկնածուի անունը կհայտարարենք քաղաքական ուժի ստեղծման օրը։ Ուժի և թեկնածուի անունը կհայտարարվի տարեսկզբին՝ հիմնադիր համագումարում»,- ասել է Կարապետյանը։

Հարցին՝ արդյոք նոր վարչապետը կկրի «Կարապետյան» ազգանունը, Նարեկ Կարապետյանը խնդրել է փոքր-ինչ սպասել. «Կարծում եմ՝ պատասխանը ձեզ դուր կգա»։