|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն Իրաքում հրապարակավ մահապատժի է ենթարկել մարդու իրավունքների պաշտպան Սամիրա Սալիհ ալ Նուայիմիին. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ գրոհայինների՝ նա Facebook-ում քննադատության էր ենթարկել ահաբեկիչների ավերիչ գործողությունները, մասնավորապես՝ կրոնական հուշարձանների և կոթողների ոչնչացումը:
Նրան առևանգել էին տնից սեպտեմբերի 17-ին: 5 օր խոշտանգումների ենթարկելուց հետո շարիաթի օրենքներով մեղավոր են ճանաչել` կրոնից երես թեքելու համար, և հրապարակավ սպանել: