|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սիրիական Քոբանի քաղաքում քուրդ զինյալները մահապատժի են ենթարկել ադրբեջանցի մի երիտասարդի, որը կռվել է «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում. հայտնում է ադրբեջանական АПА-ն:
Թուրքիայում հաստատված քուրդ փախստական Ջունեյթ Հեմոն պատմել է France Press-ին, որ ադրբեջանցին եղել է մոտ 20 տարեկան: Նրա խոսքերով՝ ադրբեջանցուն գերի են վերցրել փոխհրաձգության ընթացքում և տարել մզկիթ:
«Նրա հետ խոսեցինք և փորձեցինք փոխել տեսակետը: Սակայն նա մշտապես մեզ անհավատներ էր անվանում: Նա ասաց, որ եկել է Ադրբեջանից, որպեսզի «այս հողերը փրկենք անհավատներից»: Նա մեզ խնդրում էր, որ սպանենք իրեն, քանի որ այդպես նա դրախտ կընկնի»,- պատմել է Հեմոն:
Քուրդ զինյալի խոսքով՝ հարցաքննության ընթացքում ադրբեջանցին միայն խնդրել է սպանել իրեն: Երբ վիճաբանությունը երկար է տևել, քուրդ զինյալները նրան սպանել են՝ կրակելով գլխին: