|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տեղեկացրեցինք, որ Թուրքիայում «մեծ կաշառք» գործողության շրջանակներում ձերբակալված, այնուհետև ազատ արձակված` իրանական ծագումով ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը ձերբակալվել է ԱՄՆ-ում:
Թուրքական կայքերում դա մեծ արձագանքի է արժանացել: T24-ը Զարրաբի նախկին ձերբակալության, ինչպես նաև նրա դեմ ներկայացված մեղադրանքների մասին նոր մանրամասներ է հրապարակել: Պարզվում է` Զարրաբի գործընկեր Բեբեք Զենջանին, ով մեղադրվել է Իրանում միլիոնավոր դոլարանոց կաշառակերության մեջ, դատապարտվել է մահապատժի: Մինչդեռ Զարրաբը հերքել է Զենջանիի՝ իր գործընկերը լինելու մասին տեղեկությունները:
«Նա երբեք իմ գործընկերը չի եղել, և ես Իրանի փողով առևտուր չեմ արել: Ես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի եմ և շարունակում եմ ապրել ու աշխատել որպես իմ երկրին օգտակար քաղաքացի»,- նախկինում արած հայտարարության մեջ նշել է ադրբեջանցի գործարարը: