|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Իսլամական պետության» գրոհայինները մահափորձ են նախապատրաստում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմ: Այդ մասին գրում է The Telegraph-ը. հայտնում է Газета.Ru-ն:
Նման հայտարարություն արել է Վատիկանում Իրաքի դեսպանը: Մոտակա կիրակի Հռոմի պապը մտադիր է այցելել Ալբանիա, և ըստ դեսպանի՝ նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ: Ալ Սադրի խոսքերով՝ նման վտանգ կարող է լինել նաև նոյեմբերին նախատեսված` Թուրքիա այցելության ժամանակ:
Դեսպանի խոսքերով՝ Ֆրանցիսկոսը իրեն իսլամականների «թիրախն» է դարձրել Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների իրավունքների խախտման մասին բարձրաձայնելու պատճառով: