|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեկ երեկոյան հազարավոր մադրիդցիներ դուրս են եկել փողոց` բողոքելով Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի այցի դեմ, որը տեղի է ունենալու այսօր:
Ցուցարարները շարժվել են դեպի կենտրոնական հրապարակ, որտեղ նրանց դիմավորել են ի պաշտպանություն Հռոմի պապի այնտեղ հավաքված ուխտավորները. տեղեկացնում է BBC-ն:
Բենեդիկտոս 16-րդը ժամանում է Մադրիդ` մասնակցելու երիտասարդ կաթոլիկների հանդիպմանը: Այցը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Իսպանիան լուրջ տնտեսական դժվարություններ է կրում, սակայն երիտասարդական հավաքի կազմակերպիչները հավաստիացնում են, որ միջոցառումը կազմակերպվում է հենց ուխտավորների միջոցներով: