|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Մենք հայտնվել ենք արտաքին մարտահրավների թատերաբեմում»,- «Հայաստանը` արտաքին ազդեցությունների թատերաբեմ» թեմայով քննարկմանն ասաց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, «Մեր Ձևով» նախաձեռնության ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Նա կարծում է, որ բոլորը պետք է հարցադրում հնչեցնեն, ուղերձը հասցնեն հասարակությանը՝ արդյոք մեզ համար ընդունելի է, որ արտաքին մարտահրավերներն են ձևավորվում Հայաստանում իրավիճակը։
Գ.Մելոյանի գնահատմամբ, 2026 թվականը բախորոշիչ է լինելու թե հայ ազգի, թե պետականության, պետական հետագա ընթացի համար։
«Հիմա օրակարգում մի իրավիճակի ենք առերեսվում, երբ մեր իշխանությունը, ըստ էության, դիմում են եվրոպական կառույցներին օգնության խնդրանքով, որպեսզի ընտրական գործընթացներում ապահովեն իրենց վերարտադրությունը։
Մեր երկրում այս պահին իշխանության կանգնած քաղաքական ուժը փորձում է արտաքին ուժերին բերել Հայաստան՝ ներազդելու Հայաստանի ընտարական իրավունք ունեցող քաղաքացու որոշման վրա, սա ուղղակիորեն թիրախավորում է Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասաց Գ.Մելոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։