|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում եքն ստորև․
«Այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունենալու փաստաբանների գործադուլ՝ ի նշան փաստաբանությանը վերաբերող օրենսդրական խայտառակ փոփոխությունների դեմ բողոքի: Ի թիվս այլ անընդունելի բարեփոխումների՝ իշխող ուժը ցանկանում է հարկ սահմանել փաստաբանների կողմից անվճար ծառայությունների մատուցման վրա։ Դա լրացուցիչ խոչընդոտ կստեղծի քաղաքական ճնշումների ենթարկվող մեր հայրենակիցներին անշահախնդիր իրավական օգնության կազմակերպման համար։
Ամբողջությամբ կիսելով թե՛ գործադուլի նպատակը և թե՛ ընտրված միջոցը՝ մենք հայտարարում ենք, որ գործադուլին միանալու ենք մասնակիորեն։ Բացառություն են կազմելու քաղբանտարկյալների ու քաղաքական ճնշումների ենթարկվող այլ անձանց գործերը, որոնցով մենք չենք հրաժարվելու աշխատանքից»։