կարևոր
703 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-23 22:59
Քաղաքական

«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ. Գառնիկ Դանիելյան

«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ. Գառնիկ Դանիելյան

Քիչ առաջ Սիսիանի ոստիկանության բաժնից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը:               

«Հրամանատարի պարագայում սա առաջին քաղաքական հալածանքը չէ: Գաղտնիք չէ, որ այս իշխանությունների օրոք չեն հանդուրժվում հայրենասերները՝ զանազան շինծու մեղադրանքներով հայտնվելով բանտերում:

Աշոտ Մինասյանի հետ զրուցելիս անմիջապես զգացվում է, թե որքան ցավ է ապրում Արցախի կորստի համար: Եվ հիմա փորձում են ինչ-որ ապօրինի զենքի մեղադրանքով արցախյան պատերազմի մեջ անուրանալի ներդրում ունեցած, «Երկաթ» անվանումը ստացած հրամանատարին զրկել ազատությունից:

«Սիսական» ջոկատի հրամանատարն այն բացառիկ սիրված կերպարներից է, որի հերոսականության մասին նկարահանվել են ֆիլմեր, գրվել երգեր:

Հրամանատարն ինքն էլ գրում է բանաստեղծություններ:

Ինչպես ինքն է սիրում ասել. «մենք կոտրվող չենք, սյունեցին՝ առավել ևս…»:

Ազատությու՛ն լեգենդար հրամանատարին, ազատությու՛ն քաղբանտարկյալներին»,- գրել է նա: