|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայր Աթոռից հայտնում են. «Դեկտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև, ձեռամբ Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի տեղի ունեցավ դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողություն:
Գևորգյան հոգևոր ճեմարանի Բ լսարանի 10 սաներ արժանացան դպրության, Դ լսարանի 7 սաներ՝ ուրարակրության, իսկ 5-րդ լսարանի 9 և Քահանայից պատրաստության ավարտական լսարանի 3 սաներ` կիսասարկավագության աստիճանի»: