կարևոր
394 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-24 18:17
Քաղաքական

Եվրոպացիներին ուզում են ասել՝ «հասե՜ք, փրկե՜ք, հեսա Ռուսաստանը մեզ ուտելու ա»․ Վրթանեսյանը՝ ՀՀ իշխանության «հիբրիդային պատերազմի» խոսույթի մասին

«Արդյո՞ք 2018 թ.-ի աղետը հենց հիբրիդային պատերազմի արար, գործողություն չէր Հայաստանի դեմ»,-Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայաստանը՝ արտաքին ազդեցության թատերաբեմ» խորագրով քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ, քաղաքական վերլուծաբան Կարեն Վրթանեսյանը՝ նշելով որ այն կարելի է տարբեր տեսանկյուններից գնահատել։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանություններն առաջ են քաշում ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմ վարելու վարկածը։

«Իրականում Ռուսաստան-Արևմուտք պայքարի թատերաբեմը նախ երկկողմանի է, մյուս կողմից էլ Հայաստանն այդ թատերաբեմերից մեկն է»,-ասաց Վրթանեսյանը, բայց և դիտարկեց հայաստանը որպես ՌԴ-Թուրքիա հակամարտության թատերաբեմ։

«Ուղիղ հիբրիդային պատերազմ է Հայաստանի դեմ Ադրբեջանի վարած հիբրիդային պատերամզն է»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ նաև Իրան-Թուրքիա, Իրան-Իսրայել, Իրան-ԱՄՆ հիբրիդային հակադրություններն անդրադառնում են Հայաստանի վրա։

Նրա կարծիքով՝ հայ գերիների փաստը նույնպես հիբրիդային պատերազմի բաղադրիչ։