|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով դատախազության կողմից ԿԸՀ ներկայացված միջնորդությանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ տեղյակ չէ, թե ինչ գործի հետ է առնչվում միջնորդությունը: «Տեղյակ չեմ, այդ մասին իմացել եմ մամուլից», - նշել է նա:
«Գործի մասին տեղյակ չեմ, տեղեկացել եմ մամուլից: Այսքան ժամանակ որևէ հրավեր չեմ ստացել: Այլ քաղաքացիության հետ կապված հարցումների պատասխանները եկել են. այլ քաղաքացիություն չունեմ, ծառայության հետ կապված մի քանի ամիս առաջ այցելություն եղել է և վերջ», - ասել է Կարապետյանը՝ մատնանշելով, որ իրավական հիմքի առկայությունը Հայաստանում պարտադիր չէ, որևէ գործ հարուցելու համար: