|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Ըստ ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի հրամանի Դեկտեմբերի 1-ից հնարավորինս սահմանափակվելու է հարկատու-հարկային մարմին շփումը և ոլորտում կարգ ու կանոն է հաստատվելու: Հաճելի լուրը լրագրողներին ավետեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը :
Ըստ Ալավերդյանի՝ հրամանով հենց այնպես, հետաքրքրության, ինչ-որ բան պարզելու համար հարկային աշխատակիցներն իրավունք չունեն հարկ վճարողներին կանչելու տեսչություն: Հաճախ հարկ վճարողների սպասարկման բաժիններում մարդկանցից ավելի շատ փաստաթղթեր են պահանջվում, քան սահմանված է օրենսդրությամբ։ ՊԵԿ նախագահի հրամանով հանձնարարված է վերացնել նաև այս արատավոր երևույթը։
Ավելին` ՊԵԿ ղեկավարությունը նաև ուշադիր հետևելու է հարկային ծառայության աշխատակիցների պահվածքին։ «Մենք ունենք շատ լավ աշխատակիցներ, որոնց հասցեին գովեստի խոսքեր ենք լսում։ Բայց ունենք նաև աշխատողներ, ովքեր իրենց պահվածքով, կեցվածքով վարկաբեկում են հարկային ծառայողի կերպարը և իրենց ցածր կուլտուրայով ստվեր են գցում համակարգի վրաե,- նշել է Ալավերդյանը։